Կովկասցիները հարձակվել են Դմիտրի Շեպելյովի եւ նրա որդու վրա (տեսանյութ)

13:29   8 դեկտեմբերի, 2015

Նոր աղմկոտ միջադեպ է կատարվել հանրահայտ հեռուստահաղորդավար, հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելյովի շուրջ:

Անվտանգության տեսախցիկները նկարահանել են նրա ու որդու վրա Մոսկվայում կատարված հարձակումը: Տեսախցիկները ֆիքսել են, որ շոումենի եւ երեխայի վրա հարձակվել են կովկասյան ազգության անհայտ տղամարդիկ, հայտնում է Lifenews-ը:

Տեսագրությունը հաստատում է Դիմայի խոսքերն այն մասին, որ իր վրա հարձակվել են անհայտ տղամարդիկ՝ փոքրիկ Պլատոնին առեւանգելու նպատակով: Նկարահանված կադրերը վկայում են այն մասին, որ Շեպելյովի վրա իրոք հարձակվել է անհայտ մարդկանց մի խումբ,գերազանցաբար կովկասցիներ, երբ նա զբոսնում էր իր երկու տարեկան որդու հետ: Տեսագրությունից երեւում է, որ կատարվածը վախեցրել է հեռուստավարողին ու արագ վազելով փախչում էր հարձակվողներից՝ փրկելով Պլատոնին: Շեպելյովը որդուն գրկել էր ու ենթադրական առեւանգողներից թաքնվել բնակելի տան մուտքում:

«Իմ ու որդուս՝ Պլատոն Շեպելյովի վրա երկուշաբթի, ցերեկը ժամը երեքին մեր բնակության հասցեով հարձակում են գործել: Հարձակվողները մոտավորապես վեցն էին, մեծ մասը՝ կովկասյան ազգության ներկայացուցիչներ»,- պատմել էր ավելի վաղ շոումենը։

Նշենք, որ նրա խոսքով, հարձակվողներին ուղեկցում էր Ժաննա Ֆրիսկեի հայրը:

«Այդ մարդկանց ուղեկցում է ր Ժաննայի հայրը: Այդ մարդկանց նպատակն էր ինձ ֆիզիկական վնաս պատճառելը: Եվ ամենակարեւորն ու ամենադաժանն այն է, որ նրանք ուզում էին առեւանգել երեխային»,- պատմել է Շեպելյովը:

 

 



© NEWS.am STYLE