Ամանորյա դիմահարդարում NEWS.am STYLE-ից

20:22   26 դեկտեմբերի, 2015

Գալիք 2016 թվականն անցնելու է Հրե Կապիկի նշանի տակ: Դրա հետ կապված` ամանորյա դիմահարդարում ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ խորհրդանիշի բնույթը: Դրա համար էլ նոր տարվա գիշերը կարելի է իրեն թույլ տալ սովորականից ավելի վառ, նաեւ մի քիչ խելագար եւ անհոգ լինել:  

Օրինակ` ամանորյա դիմահարդարման մեջ կարող եք համարձակ կերպով փայլեր օգտագործել: Ամենակարեւորը դրանք ճիշտ համաձայնեցնել ստվերաներկի երանգին: Որպեսզի փայլերը կոպերի վրա հնարավորինս երկար պահպանվեն, կարելի է հատուկ դրա համար նախատեսված սոսինձ գնել: Բացի սոսնձային հիմքից, հաճախ թարթիչների համար սոսինձ են օգտագործում: Պետք է հաշվի առնել, որ այն անհրաժեշտ է քսել նուրբ շերտով:   Մեծ նշանակություն ունի փայլերի չափը: Փոքր փայլերը, խոշորների համեմատ, կարող են ավելի երկար մնալ ու առանց սոսնձային հիմքի: 

Ինչ վերաբերում է ստվերաներկին, այս ձմեռային սեզոնի գլխավոր միտումը համարվում են մետաղական էֆեկտով ստվերաներկերը: Կարելի է դարչնագույն, ավազագույն, կանաչ, բաց կանաչ, սեւ տոների ստվերաներկ քսել, ինչպես որ դա ցանկանում է  2016-ի նշանը: 

Իհարկե, երեկոյան դիմահարդարման հիմնական շեշտադրումը վառ գույնի շրթներկն է: Նոր տարվա ակտուալ գույներ կդառնան նուրբ-վարդագույն, վառ կարմիր եւ գինեգույն երանգների շրթներկերը: Կարեւոր է ճիշտ ընտրել ստվերաներկի համապատասխան երանգները` հաշվի առնելով շրթներկի գույնը: Օրինակ` վարդագույնին, մանուշակագույնին, սալորագույնին, մուգ կարմիրին կսազեն այդ երանգներին մոտ ստվերաներկեր` նուրբ մանուշակագույն, սառը վարդագույն, արծաթագույն:

 

Յուլիա Վարդանյան



© NEWS.am STYLE