Ինչպես են տառապում Կենդանակերպի նշանները

21:04   15 դեկտեմբերի, 2015

Խոյ

Խոյը տառապում է լռելյայն: Ոչ թե որովհետեւ Խոյերը մեկուսացած են կամ վախենում են հրապարակային քննադատություններից, այլ պարզապես նրանք անկեղծորեն վստահ են.

ա) դուք միեւնույն է չեք կարողանա օգնել, հետեւաբար իմաստ չունի ձեզ դիմել:

բ) դուք պարզապես չեք հասկանա, թե ինչ ապրումներ ունի Խոյը, քանի որ դուք Խոյ չեք:

Այնպես որ Խոյը ինչ-որ կերպ ինքնուրույն կհաղթահարի իր ապրումները. ի վերջո, առաջին դեպքը չէ:

Ցուլ

Ցուլի տառապանքները կործանարար ուժ ունեն ոչ միայն նրանց, այլեւ շրջապատի համար: Նրանց տառապանքները ասես միջուկային պայթյուն լինեն՝ հզոր թռդյունով ու բոլոր կործանարար հետեւանքներով:

Երկվորյակ

Երկվորյակները տառապում են շատախոսելով: Եթե դուք հանկարծ նրանց հարցնեք «ի՞նչ է պատահել», ապա հազար անգամ ավելի շատ բան կիմանաք Երկվորյակի գործերի մասին, քան ուզում էիք: Այնպես որ երբեք այդ սխալը մի գործեք ու Երկվորյակին այդ հարցը մի տվեք: Միեւնույն է նա ձեզ կպատմի, թե ինչ է պատահել, բայց գոնե հավանականություն կա, որ ոչ այդքան մանրամասն ու երկարատեւ:

Խեցգետին

Խեցգետինները տառապում են հոգեւոր ձեւով: Չէ, ինչո՞ւ եք կարծում, թե անպայման հարբելով: Բոլորովին: Խեցգետինը հոգոցներ կհանի, գեղեցիկ երաժշտություն կլսի ու ինքնակատարելագործման մասին գրքեր կկարդա: Իսկ առաջադեմ Խեցգետինները կարող են հենց իրենք նման գրքեր գրել: Երիտասարդ Խեցգետիններն էլ՝ շատ հավանական է, որ կսկսեն բանաստեղծություններ գրել:

Առյուծ

Սիրում է տառապել լավ մտերիմների ընկերակցությամբ: Միայնակ տառապելը Առյուծի կարծիքով ժամանակի ու հոգեւոր ռեսուրսների անիմաստ կորուստ է: Պետք է բոլորն իրենց վատ զգան ու տառապեն Առյուծի հետ միասին: Եվ նորին մեծության բոլոր հպատակները, իրենք էլ չհասկանալով, թե ինչպես կսկսեն Առյուծի բոլոր թշնամիներին իրենց անձնական թշնամին համարել ու մարտնչել հանուն նրա:

Կույս

Կույսի տառապանքները կառուցողական են: Նա սկսում է վերանորոգում անել կամ էլ երկրորդ բարձրագույն կրթությունը ստանալ: Դրա համար էլ Կույսերին բոլորը նախանձում են: Որ նրանք այդքան ուժեղ են, այդքան տոկուն: Ըստ էության Կույսերը հոգու խորքում նույնիսկ շնորհակալ են ճակատագրին՝ նման տառապանքների համար:

Կշեռք

Կշեռքը ձգտում է տառապանքները հավասարակշռել որեւէ հաճելի բանով՝ տարատեսակ զվարճանքներով՝ հավաքույթներից սկսած մինչեւ շուրջերկրյա ճամփորդություն: Դրա համար էլ Կշեռքները կենդանակերպի ամենաանտրտունջ նշանն են թվում: Բայց իրականում դաժան դավաճանությունները ու բուռն զվարճանքները համատեղելը նրանց համար այդքան հեշտ չէ, որքան թվում է:

Կարիճ

Կարիճը ունակ չէ տառապանքների: Իհարկե անկեղծորեն փորձում է, բայց այդ շնորհքը նրան տրված չէ:

Աղեղնավոր

Աղեղնավորը տառապում է համալիր կերպով: Իսկական Աղեղնավորը իր տառապանքների համար տարբեր պատճառներ է հավաքում եւ փորձում այնպես անել, որ բոլոր հարվածները միաժամանակ լինեն: Օրինակ եթե Աղեղնավորին լքել է ամուսինը կամ կինը, ապա նա այնպես կանի, որ դրանից անմիջապես հետո նրան աշխատանքից էլ հեռացնեն: Լավ կլիներ, եթե միանգամից ոտքն էլ ջարդեր:

Այծեղջյուր

Այծեղջյուրը տառապում է՝ հայացքը միշտ դեպի լուսավոր ապագա: Այծեղջուրը կարողանում է տոկուն դիմանալ ճակատագրի հարվածներին ու երբեք չի հուսահատվում՝ համոզված լինելով, որ այդ ամենը շուտով կավարտվի: Սա չի նշանակում, որ նրանք անուղղելի լավատեսներ են: Նրանք ընդամենը համառ են ու դիմացկուն:

Ջրհոս

Ջրհոսը տառապում է մեծամտորեն: Խղճուկ ոչնչությունները արժանի չեն նրա տառապանքների մասին իմանալուն: Ընդ որում, Ջրհոսն այնպիսի տեսք է ունենում, որ այդ խղճուկ ոչնչությունները տարակուսած իրար են նայում ու մտածում, որ գուցե շտապ օգնություն է պետք կանչել:

Ձկներ

Ձկները տառապանքներից բավականություն են ստանում: Գուցե Ձկները իրենք չեն խոստովանում դա, բայց իրականում նրանք կառչում են յուրաքանչյուր մանրուքից, որպեսզի տառապեն: Ընդ որում, նրանց տառապանքը շատ խորն է:

Աղբյուրը՝ pics.ru

 



© NEWS.am STYLE