Թագուհի Մարիա Անտուանետայի հողաթափերը աճուրդում վաճառվել են 62 հազար եվրոյով

15:11   18 հոկտեմբերի, 2012

Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի վարդագույն-կանաչ հողաթափերը աճուրդում վաճառվել է 62 հազար 460 եվրոյով, թեեւ աճուրդավարները ենթադրում էին, որ 36 համարի այս կոշիկի դիմաց  8-10 հազար եվրո ստանալ, հաղորդում է  AFP-ն: Թեեւ կոշիկի դիմաց ստացված գումարի չափի մասին հակասական տեղեկութուններ են հասնում, օրինակ՝ BBC-ն նշում է 50 հազար եվրոյի մասին:

Հոկտեմբերի 17-ին Փարիզում տեղի է ունեցել Մարիա Անտուանետայի անձնական իրերի աճուրդը՝ նվիրված էր տապալված թագուհու մահապատժի 219-րդ տարելիցին: Ընդհանուր առմամբ վաճառվել է 80 իր, որոնք պատկանել են ֆրանսիական թագավորական ընտանիքին:

Հայտնի է դարձել, որ Մարիա Անտուանետայի հողաթափերի նոր տերը աճուրդին մասնակցել է հեռախոսով իր ներկայացուցչի միջոցով: Գնորդի ինքնությունը գաղտնի է պահվում:

Մարիա Անտուանետայի բանտային հագուստը փորձագետների կողմից գնահատվել է 2-2,5 հազար եվրո, սակայն հագուստի դիմաց նրանք ստացել են 7 հազար եվրո:

1770-ին Մարիա Անտուանետան ամուսնացել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդի հետ: Նա եղել է իր ժամանակի նորաձեւություն թելադրողը եւ  նշանավորվել է իր շքեղ պահանդեսներով: Մարիա Անտուանետայի վառ կյանքը ավարտվել է 38 տարեկանում. թագուհին գլխատվել է 1793-ին Ֆրանսիական Մեծ հեղափոխության դեպքերի ժամանակ:



© NEWS.am STYLE