Դմիտրի Շեպելեւի հարեւանները պատմել են Ժաննա Ֆրիսկեի հոր հետ նրա սկանդալի մասին

13:35   9 դեկտեմբերի, 2015

Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի հոր եւ Դմիտրի Շեպելեւի միջեւ հերթական սկանդալը հասել է իր գագաթնակետին։ Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի որդու առեւանգման պատմությունը շարունակում է նոր շրջադարձներ ստանալ։

Դմիտրի Շեպելեւի հարեւանները պատմել են, որ սկանդալները սկսվել էին դեռեւս աշնանը։ Ավելին, շենքի բնակիչները նշել են, որ Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը հաճախ է կոնֆլիկտների մեջ ներքաշվում։ Հարեւաններից մեկի խոսքով՝ ինքը ծեծկռտուքը չի տեսել, բայց բարձր տոնով խոսակցություն է լսել։

«Ես լսել եմ, թե ինչպես են նրանք բարձր խոսում։ Ծեծելու մասին ինձ ոչինչ հայտնի չէ։ Սակայն նման միջադեպեր արդեն առաջին անգամ չեն տեղի ունենում։ Դեռեւս աշնանը նրանք բուռն կերպով ինչ-որ հարց էին քննարկում»,- մեջբերում է հարեւանուհու խոսքը «РЕН ТВ»-ն։ Ընդ որում, կինը նշել է, որ չի կարող հաստատել այն, որ Շեպելեւը վիճաբանել է Ֆրիսկեի հոր հետ։

Նշենք, որ հաղորդավարի վարքի մասին հարեւանների կարծիքները տարբերվում են։ Օրինակ՝ շենքի մեկ այլ բնակիչ հայտնել է, որ Դմիտրին հանգիստ եւ ոչ կոնֆլիկտային տղամարդ է։ «Պապը սխալ է, որ ուզում է վերցնել նրանից երեխային։ Չէ՞ որ սա նրա որդին է, իսկ որդին պետք է լինի հոր հետ»,- ասել է Շեպելեւի հարեւանուհին։

Միաժամանակ հաղորդավար Դմիտրի Շեպելեւը ոստիկանությանը հայտնել է, որ իրեն ծեծել են եւ փորձել են առեւանգել որդուն։

Նշենք, որ Դմիտրիի խոսքով՝ չարագործներին ուղեկցում էր Ժաննա Ֆրիսկեի հայրը։ «Այդ մարդկանց ուղեկցում էր Ժաննայի հայրը։ Նրանց նպատակը ինձ ֆիզիկապես վնասելն էր։ Ամենակարեւորը եւ դաժանն այն է, որ նրանք ուզում էին գողանալ երեխային»,- ասել է Շեպելեւը։ Իր հերթին Վլադիմիր Բորիսի Ֆրիսկեն հայտարարել է, որ Շեպելեւն իրեն ծեծել էր, երբ ինքը եկել էր թոռանը տեսնելու։ Նա ընդգծել է, որ 2 օր մեքենայի մեջ է մնացել Պլատոնին տեսնելու համար, քանի որ Շեպելեւը երեխային թաքցնում է հարազատներից։

Աղբյուրը՝  «Дни»



© NEWS.am STYLE