Աստղային ոճ. Սոֆյա Պողոսյան

19:41   9 դեկտեմբերի, 2015

Նա Հայաստանի ամենագեղեցիկ սերիալային դերասանուհիներից է: Սոֆյա Պողոսյանը փայլում է թե՛ դրական, թե՛ բացասական կերպարներում: Նա բարձրահասակ է, նիհարակազմ, արտահայտիչ դիմագծերով եւ գեղեցիկ աչքերով: Նրա հագին ցանկացած զգեստ դառնում է շքեղ:

Սոֆյային կարելի է տեսնել թե փայլուն, թե գունավոր զգեստներով: Առօրյայում դերասանուհի-մոդելը նախընտրում է թեթեւ եւ վառ հագուստները: Գեղեցիկ կազմվածք ունեցող Սոֆյային սազում է ցանկացած չափսի եւ ձեւի հագուստ:

Այսօր նրան հիմնականում տեսնում ենք շիկահերի կերպարում, սակայն գեղեցկուհին շքեղ տեսք ունի նաեւ մուգ վարսերով:

Սոֆյան սիրում է ընդգծել իր արտահատիչ աչքերը` էլ ավելի շեշտադրելով դրանց գեղեցիկ երանգն ու կառուցվածքը:

Գեղեցկուհու փայլուն կերպարներից տասը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Սոֆյա Պողոսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE