10:02 9 դեկտեմբերի, 2015Երեկվանից բոլորը քննարկում են Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի նորածին որդու անունը: Ինչպես հայտնի է, ամուսինները երեխային Սեյնթ (Սուրբ) են կոչել
Բայց պարզվում է, որ Twitter -ի օգտատերերից մեկը Քիմ Քարդաշյանի երեխայի անունը դեռ հունիսին էր կանխագուշակել:

«Քանյեն իր որդուն «սուրբ» կանվանի կամ էլ դրա նման մեկ այլ հիմարություն»,- հունիսին գրել էր ոմն KillRudy:
Իսկ երբ Քիմը հայտնել է երեխայի անունը, օգտատերն իր էջում գրել է.
«Քիմ ու Քանյե, իսկ ո՞ւր է իմ պարգեւատրումը»
Ամեն դեպքում օգտատերի առաջին թվիթը ավելի քան 125 000 ռեթվիթ է հավաքել:
Աղբյուր՝Just Jared