14:31 9 դեկտեմբերի, 2015Ինչպես արդեն գիտենք՝ Քիմ Քարդաշյանը դեկտեմբերի 5-ին որդի էր ունեցել, որին, ինչպես երեկ են հայտնել, անվանակոչել են Սեյնթ (սուրբ)։
Ի դեպ, անվան յուրօրինակության կապակցությամբ՝ Twitter -ի օգտատերերից մեկը Քիմ Քարդաշյանի երեխայի անունը դեռ հունիսին էր կանխատեսել:

Ի դեպ, Քիմն ինքը ծննդաբերությունից հետո դեռ չի հայտնվել տեսախցիկների առաջ, բայց դրա փոխարեն երեկ լուսանկարիչները «բռնացրել են» Քանյե Ուեսթին, որի դեմքին վերջապես ժպիտ էր հայտնվել:
«Նրանք իրենց շատ լավ են զգում: Քիմն ու Քանյեն անհավանական երջանիկ են, որ իրենց որդին վերջապես լույս աշխարհ է եկել: Եվ Նորթը նույնպես լի է եղբոր նկատմամբ սիրով»,- պատմել է ամուսիններին մոտ կանգնած աղբյուրը:
Աղբյուր՝ People