Ամանոր 2016-ի կոկտեյլը. «Ուրախ կապիկ»

18:27   9 դեկտեմբերի, 2015

Ամանորն արդեն սարերի հետեւում չէ, եւ շատ շուտով Հրե Կապիկը դառնալու է տարվա գլխավոր խորհրդանիշը։ Իսկ Հրե Կապիկը պահանջում է ուշադրություն դարձնել ոչ միայն տան եւ սեղանի ձեւավորմանը, այլեւ ուտեստներին եւ ընպելիքներին։

Արդեն ներկայացրել ենք, թե ինչ է պետք դնել ամանորյա սեղանին եւ ինչպես զարդարել այն, իսկ այժմ եկեք անդրադառնանք ըմպելիքներին՝ հատկապես Ամանոր 2016-ի գլխավոր կոկտեյլին՝ «Ուրախ Կապիկ»։ Այս նրբահամ կոկտեյլը հատկապես կգոհացնի այն կանանց եւ աղջիկներին, որոնք թունդ ալկոհոլային խմիչքի սիրահար չեն։ Կոկտեյլն ունի պատրաստման շատ հեշտ եղանակ եւ ձեզանից կպահանջվի ընդամենը 10 րոպե։

Անհարժեշտ բաղադրիչներն են՝

Լիկյոր «Բեյլիզ» - 30մլ.

Բանանի լիկյոր – 20 մլ.

Լիկյոր «Մալիբու» - 15մլ.

Բանան – 100գր.

Կաթ (2.5 %) – 100մլ.

Սառույց – ըստ ճաշակի

Բլենդերի տարայի մեջ հարկավոր է լցնել սառը «Մալիբուն», «Բեյլիզը», բանանի լիկյորը, բանանի կտրատած շերտերը՝ վերջում ավելացնելով սառը կաթը։ Բոլոր բաղադրիչները հարելուց հետո «Ուրախ Կապիկ» կոկտեյլը պատրաստ է։ Մատուցելիս հարկավոր է նախօրոք սառեցնել ապակե բաժակը կամ սառույց լցնել, իսկ վերջում զարդարել բանանի շերտով կամ բալով։

 

Աղբյուրը՝ ya2016

Ներկայացրեց՝ Յանա



© NEWS.am STYLE