Դմիտրի Շեպելեւի թիկնապահին շտապ վիրահատել են

11:34   10 դեկտեմբերի, 2015

Արդեն մի քանի օր է ռուսական շոու բիզնեսը քննարկում է Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնու ու նրանց որդու վրա կատարված հարձակումը: Հանրահայտ հեռուստահաղորդավարի վրա հարձակվել են կովկասյան արտաքինով անձինք՝ Ժաննա Ֆրիսկեի հոր գլխավորությամբ:

Շոումենի վրա հարձակումից հետո նրա թիկնապահներից մեկին շտապ վիրահատել են: Նրան տեղափոխել են մայրաքաղաքային կլինիկա:

Իրավապահները պարզում են, թե ով է հարձակվել Շեպելեւի ու նրա որդու վրա ու ծեծել թիկնապահին՝ ջարդելով նրա մատներն ու քիթը, հայտնում է «Комсомольская правда»-ն։

Մինչդեռ Շեպելեւին արդեն հարցաքննել են: Մոտ ժամանակներս իրավապահները կարող են հարցաքննության կանչել նաեւ նրա ընդդիմախոսին՝ Վլադիմիր Ֆրիսկեին:

Նշենք, որ ոստիկանները նաեւ հարցաքննում են այն մարդկանց, ովքեր պատահարի ժամանակ շենքի մուտքում են գտնվել, եւ տուժած թիկնապահին: Ստուգումների արդյունքներով կընդունվի ընթացակարգային որոշում՝ գործող օրենսդրության համապատասխան:

Մինչդեռ Վլադիմիր Ֆրիսկեն հրաժարվում է մեկնաբանել հարձակումը:
«Ես մտադիր չեմ մեկնաբանել այդ հիմարությունը, բոլոր հարցերը՝ Շեպելեւին»,-ասել է նա:



© NEWS.am STYLE