Բարաք եւ Միշել Օբամաների 2015-ի ամենասիրելի երգերը, գրքերը, ֆիլմերն ու սերիալները

13:02   10 դեկտեմբերի, 2015

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու նրա կին Միշելը հայտնել են 2015-ի իրենց ամենասիրելի երգերը, գրքերը, ֆիլմերն ու սերիալները: People-ի փոխանցմամբ, Բարաք Օբաման առանձնացրել է Քենդրիք Լամարի How Much a Dollar Cost երգը՝ ասելով, որ անցնող տարվա իր ամենասիրելի երգը հենց դա էր:

Նախագահի կարծիքով լավագույն գիրքը Լորեն Գրոֆֆի Fates and Furies վեպն է: Բարաք Օբամայի անձնական վարկանիշային աղյուսակում լավագույն ֆիլմն է դարձել Ռիդլի Սքոթի «Մարսի բնակիչը», որի գլխավոր դերում Մեթ Դեյմոնն է: Նախագահը նաեւ հայտնել է իր սիրելի սերիալը «Նիկերբոքերի հիվանդանոցը» (The Knick) է:

Միշել Օբաման 2015 -ի իր սիրելի երգն է անվանել Բրունո Մարսի Uptown Funk երգը: Անցած տարի Միշելի վրա ամենամեծ տպավորությունն է թողել Էլիզաբեթ Ալեքսանդրի The Light of the World գիրքը: Իսկ լավագույն ֆիլմը, ըստ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ, Pixar ստուդիայի «Գլուխկոտրուկ» անիմացիոն ֆիլմն է:

Միշելի Օբամայի կարծիքով տարվա լավագույն սերիալը աֆրիկական ընտանիքի մասին պատմող «Մթնողները» (Black-ish) դրաման է:



© NEWS.am STYLE