Վերա Բրեժնեւան Ռուսաստանում Instagram-ի «թագուհին» է դարձել

15:33   10 դեկտեմբերի, 2015

Վերա Բրեժնեւան դարձել է Ռուսաստանում Instagram-ի թագուհին: Հանրահայտ սոցիալական ցանցը ամփոփել է անցնող տարվա արդյունքները: Ռուսական աստղերից լավագույնն է ճանաչվել Վերա Բրեժնեւան, որը ավելի քան 3 մլն բաժանորդ ունի, որոնցից երկու միլիոնը միայն 2015-ին են միացել աստղին, հայտնում է Hello-ն:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տողում ոչ պակաս հիասքանչ շիկահեր երգչուհի Պոլինա Գագարինան է: Հիմա երգչուհին երկու միլիոն բաժանորդ ունի: 2015 թ. աստղի երկրպագուների թիվը ընդհանուր առմամբ ավելացել է մեկուկես միլիոնով:

Սոցցանցի ամենահանրահայտ աստղերի եռյակը եզրափակում է 21-ամյա Եգոր Քրիդը՝ իր 1.5 մլն երկրպագուներով: Ի դեպ, երիտասարդ երգիչը այս վարկանիշի միակ տղամարդն է։

Ցուցակի չորրորդ տեղում երգչուհի Նյուշան է: 2015-ին աստղը ճանաչման է արժանացել մոտավորապես մեկ միլիոն մարդու կողմից: Իսկ ընդհանուր առմամբ երգչուհին 1.33 մլն երկրպագու ունի, որոնք անընդհատ «լայքում են» ու մեկնաբանում նրա լուսանկարները:

Վարկանիշային աղյուսակի վերջին տեղում գեղեցկուհի Ալսուն է: Այս պահին նա ունի 910 հազար բաժանորդ: Ընդ որում, 500 հազարը նրան միացել են անցած տարվա ընթացքում:



© NEWS.am STYLE