12:33 11 դեկտեմբերի, 2015Համացանցում հայտնվել է 45-ամյա Նաոմի Քեմփբելի ֆոտոսեսիայի ամբողջական տարբերակը: Yamamay ապրանքանիշի համար թողարկված ներքնազգեստի հավաքածուի նկարահանումների հեղինակն է նորաձեւության աշխարհի առասպելական կերպարներից մեկը՝ Մարիո Տեստինոն:

Այս անգամ «սեւ լուսանը» նկարվել է իր սեփական հեղինակային սահմանափակ հավաքածուի համար, որը կոչել է իր Instagram հաշվի նիքի նման՝ #iamnaomicampbell.

Լուսանկարչի փայլուն աշխատանքները գնահատել է նույնիսկ Vanity Fair խմբագրությունը՝ ֆոտեսեսիայի գլխավոր լուսանկարը տեղադրելով իր ամսագրի նոր համարի շապիկին:

Ի դեպ, Agent Provocateur ապրանքանիշի համեմատ, որի հետ նույնպես Նաոմին համագործակցել է, Yamamay-ը շատ ավելի ժողովրդավարական է: Օրինակ հեղինակային դիզայնով բոդիները կարժենան 50 եվրո, իսկ կրծքկալը՝ 30:




Աղբյուր՝Spletnik