Ինչպես պատրաստել բարակ նրբաբլիթներ

20:05   18 դեկտեմբերի, 2015

Այս բաղադրատոմսը պետք է գրանցել ձեր նոթատետրում։ Ինչու՞։ Որովհետեւ սա ամենահամով բլիթներն են եւ միշտ համեղ են ստացվում։

Բաղադրիչներ՝ ձու-3 հատ, շաքարավազ-1 ճաշի գդալ, ալյուր-5 ճաշի գդալ, աղ- կես թեյի գդալ, կաթ-0,5 լիտր, բուսական յուղ-5 ճաշի գդալ։ Կարելի է ավելացնել վանիլին եւ կակաչի սերմ (այս դեպքում նրբաբլիթները պուտավոր կստացվեն)։

Ինչպես պատրաստելհարում ենք հավկիթները եւ ավելացնում շաքարավազը․ հարում ենք մինչեւ փրփրի։ Ավելացնում ենք գոլ վիճակում կաթը։ Խառնում ենք մեկ րոպե։ Գդալով լցնում ենք ալյուրը եւ խառնում մինչ ամբողջությամբ կհարվեն գնդիկները։ Վերջում ավելացնում ենք աղն ու բուսական յուղը։ Զանգվածը ստացվում է ջրիկ, սակայն մի շտապեք ալյուր ավելացնել․ խմորը պետք այդպիսին լինի։

Տաքացնում ենք տապակը, լցնում զանգվածը չափաբաժիններով ու տապակում նրբաբլիթները երկու կողմից։ Տապակը պետք չէ նախապես ձիթել՝ խմորի մեջ եղած ձեթը բավական է։ Կրակը պետք է թույլ լինի։ Տապակը կափարիչով ծածկելու կարիք չկա։ Նրբաբլիթները ստացվում են բարակ, շատ համեղ եւ դրանք կարելի լցոնել ցանկացած խճողակով։

Աղբյուրը- Elle.ru



© NEWS.am STYLE