Աստղային ոճ. Շուշաննա Թովմասյան

19:26   12 դեկտեմբերի, 2015

Գեղեցիկ, նուրբ, ճաշակով, համեստ եւ զուսպ` ահա այսպես կարելի է նկարագրել «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Շուշաննա Թովմասյանին: Ֆիլմում Շուշաննայի հերոսուհին ամաչկոտ էր եւ ոչ այնքան համարձակ, իսկ կյանքում դերասանուհին թեեւ աչքի է ընկնում համեստությամբ եւ զսպվածությամբ` չի խուսափում ռիսկային փոփոխություններից: Ինչպես օրինակ վերջերս Շուշաննան հրաժարվեց իր երկար վարսերից: Կարճ սանրվածքը եւս դերասանուհուն շատ է սազում եւ ավելի է ընդգծում նրա նուրբ դիմագծերը:

Միջոցառումներին Շուշաննա Թովմասյանին կարելի է տեսնել կանացի եւ եթերային զգեստներով, իսկ առօրյայում դերասանուհին նախընտրում է ազատ ոճը:

Շուշաննայի բեմական եւ առօրյա կյանքից տասը լուսանկարներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Շուշաննա Թովմասյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE