Լոնդոնում թալանել են Ռիտա Օրայի տունը

14:05   12 դեկտեմբերի, 2015

Անցած շաբաթը Ռիտա Օրայի համար այնքան էլ հաճելի չի անցել։ Հյուսիսային Լոնդոնում երգչուհու տունը «դատարկել են» հանցագործները, որոնք կարողացել են իրենց հետ տանել թանկարժեք զարդեր, կանխիկ փող եւ էլեկտրատեխնիկա: Վնասի գումարը չի հաղորդվում: 

Daily Mail-ի փոխանցմամբ՝ գողության պահին Ռիտա Օրան տանը չի եղել, սակայն երգչուհու երեքհարկանի առանձնատանը նրա ընտանիքի անդամներից մեկն է եղել: Թալանը տեղի է ունեցել վաղ առավոտյան, եւ այդ պահին Օրայի ընտանիքի անդամը քնած էր: 

Նշանակալի է, որ վերջերս հաճախացել են գողությունները Անգլիայի մայրաքաղաքի հենց այդ շրջանում: Հավելենք, որ X Factor նախագծում Ռիտա Օրայի հետ միասին ժյուրիի կազմում ընդգրկված անգլիացի հեռուստահաղորդավար եւ պրոդյուսեր Սայմոն Կոուելը եւս ուղիղ մեկ շաբաթ առաջ թալանի զոհ է դարձել: Սայմոնի տունը գտնվում էր նույն շրջանում, ինչ երգչուհունը: Այն ժամանակ գողերը տարել էին կանխիկ գումար եւ կես միլիոն ֆունտ արժողությամբ թանկարժեք զարդեր:  

Ինչպես հաղորդում է աղբյուրը, Ռիտան ցնցված է տեղի ունեցածից: 

Ոստիկանությունը քննարկում է այն վարկածը, թե տեղի ունեցածը մեկ ավազակախմբի ձեռքի գործն է, որի անդամները շատ լավ գիտեին, թե երգչուհու տանը ինչը որտեղ է:



© NEWS.am STYLE