Թողարկվել է Չինար Իսոյանի «Դու եւ ես» երգի հոլովակը (վիդեո)

12:42   2 փետրվարի, 2013

Համացանցում արդեն հասանելի է երգչուհի Չինար Իսոյանի«Դու եւ ես» երգի համար արված նոր հոլովակը։ NEWS.am STYLE-ին նախագծի քասթինգն իրականացրած Individuum Casting Production ընկերությունից հայտնեցին, որ հոլովակի նկարահանումները տեղի են ունեցել 2012 թվականի սեպտեմբերին։ Խոսքերի հեղինակն է Սվետլանա Բոսնոյանը, երաժշտությունը գրել է Արսեն Գրիգորյանը։ Հոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը, օպերատորը՝ Արտեմ Աբովյանը։ Գլխավոր դերում նկարահանվել է Ռաֆայել Գեւորգյանը։

Ավելացնենք, որ երգչուհի Չինար Իսոյանն ապրում է Դոնի Ռոստովում։ 2004-ին նա հաղթեց ռուսական «Ոսկե քնար» մրցույթի «ակադեմիական վոկալ (սոլո)» անվանակարգում։ Ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, 2001-ից զբաղվում է վոկալով։



© NEWS.am STYLE