Ջասթին Բիբերը շարունակում է ռեկորդներ սահմանել Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթում

18:09   12 դեկտեմբերի, 2015

Ջասթին Բիբերի «Love Yourself» եւ «Sorry» սինգլները պահպանել են առաջին ու երկրորդ հորիզոնականները Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթում:

Այսպիսով, կանադացի երգիչը «ինքն իրեն փոխարինելուց» հետո շարունակում է մնալ առաջին երկու հորիզոնականներում, ինչն աննախադեպ է հիթ շքերթի ամբողջ պատմության համար:

Love Yourself երգը, որի համահեղինակն է Էդ Շիրանը, ստանում է 114 հազար միավոր (թվային ներբեռնումները ու սթրիմինգային լսումները):

Շաբաթվա ամենասրընթաց հաջողությունը դիջեյ Սիգալինն է, որը երրորդ տեղում է հայտնվել Sweet Lovin սինգլով:

Նրա նախորդ սինգլը՝ Easy Love-ը, այս տարվա սեպտեմբերին առաջին տեղն էր զբաղեցրել ու արդեն հասցրել է ոսկյա կարգավիճակ ստանալ (400 հազար օրինակ)

Մինչդեռ Ադելը՝ Hello -ով արդեն մեկ հորիզոնական ներքեւ է իջել՝ դուրս մնալով եռյակից:

Մեծ Բրիտանիայի պաշտոնական հիթ շքերթի այս շաբաթվա լավագույն տասնյակը .

1. Justin Bieber — Sorry

2. Justin Bieber — Love Yourself (feat. Ed Sheeran)

3. Sigala – Sweet Lovin’ (feat. Bryn Christopher)

4. Adele – Hello

5. Grace — You Don’t Own Me (feat. G-Easy)

6. Justin Bieber — What Do You Mean?

7. Jess Glynne — Take Me Home

8. Fleur East — Sax

9. Coldplay — Adventure Of A Lifetime

10. MNEK & Zara Larsson – Never Forget You

Աղբյուր՝ Apelzin



© NEWS.am STYLE