Սեքսուալ Սանտա Կլաուսի կերպարով Ռիտա Օրան՝ LOVE magazine-ի համար

19:10   12 դեկտեմբերի, 2015

Այսօր մենք արդեն վայելել ենք LOVE magazine-ի համար Ալեսանդրա Ամբրոսիոյի տեսահոլովակը: Իսկ հիմա համացանցում հայտնվել է Ռիտա Օրայի մասնակցությամբ հոլովակը այդ նույն օրացույցի համար:

Բրիտանացի երգչուհին ներկայացել է շատ կրքոտ Սանտայի կերպարով:

Հիշեցնենք, որ Ռիտա Օրայի համար շաբաթվա վերջը բոլորովին էլ հաճելի չէր: Երգչուհու՝ հյուսիսային Լոնդոնում գտնվող տունը թալանել էին հանցագործները, որոնք կարողացել են իրենց հետ տանել ոսկերչական զարդեր, կանխիկ գումար ու էլեկտրոտեխնիկա: Պատճառված վնասի չափը հայտնի չէ։



© NEWS.am STYLE