Ջասթին Բիբերն ակնարկել է Քորթնի Քարդաշյանի հետ սեքսի մասին

15:35   14 դեկտեմբերի, 2015

Այսօր միանշանակ Ջասթին Բիբերի աստղային օրն է: Առավոտյան համաշխարհային մամուլը հեղեղված էին բրիտանուհի մոդել Լաուրա Քարթերի խոստովանությունով՝ Ջասթին Բիբերի հետ խմբակային սեքսի մասին: Իսկ հիմա էլ նոր սկանդալ է, որի գլխավոր դերում դարձյալ կանադացի երգիչն է: 

Ջասթինն արդեն լիաթոք վայելում է կնամեծար-սրտակերի իր փառքը։ Միայն այն ժամանակ դեռ ամուսնացած Միրանդա Քերրի հետ նրա հարաբերությունները առավել քան խոսուն են. սվստրալիացի մոդելն այն ժամանակ ամուսնուն՝ Օռլանդո Բլումին հենց Ջասթինի հետ էր դավաճանել:

Իսկ հիմա Հոլիվուդում լուրեր են պտտվում այն մասին, որ 36-ամյա Քորթնի Քարդաշյանը զուտ մարմնական հաճույքի համար հանդիպում է կանադացի երգչի հետ:  

Զույգին միասին «բռնացրել էին» հանգստյան օրերին Լոս Անջելեսում:

Իսկ 21-ամյա Բիբերն, ըստ երեւույթին, որոշել է բարկացնել Քորթնիի նախկին բոյֆրենդին՝ Սքոթ Դիսիքին (Քորթնիի երեք երեխաների հայրը) ու իր Instagram-ում մի շատ համարձակ լուսանկար է հրապարակել, որտեղ երգիչը որոշակի դիրքով աղջկան հենել է սեւ Audi -ին:

«Լորդը գիտի...»,- այսպես էր ստորագրել լուսանկարը երգիչը (Լորդը Սքոթ Դիսիքի մականունն է):

Կանադացու էջում բաժանորդագրված օգտատերերն ու մամուլը միաձայն հավաստիացնում են, որ լուսանկարի վրայի չերեւացող աղջիկը հենց Քորթնի Քարդաշյանն է:

Աղբյուր՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE