Բոլոր ժամանակների ամենաշատ դիտված տասը տեսահոլովակները You Tube-ում

20:28   14 դեկտեմբերի, 2015

Երեբեւէ մտածել եք, թե որոնք են բոլոր ժամանակների ամենաշատ դիտված տեսահոլովակները You Tube-ում։ Եթե ոչ, ուրեմն ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն տասը տեսահոլովակները, որոնք առավելապես տարածված են ամբողջ աշխարհում եւ ռեկորդային թվով դիտումներ են գրանցել։

Իհարկե, առաջին տեղը զբաղեցնում է կորեացի երգիչ PSY–ի «Gangnam Style» երգը, որը գրանցել է ավելի քան 2.4 միլիարդ դիտում։

Երկրորդ տեղում Թեյլոր Սվիթի «Blank Space» երգի տեսահոլովակն է, որն ունի ավելի քան 1.3 միլիարդ դիտում։

Եռյակը ամբողջացնում է Ձասթին Բիբերը։ Նրա հանրահայտ «Baby» երգը, որը դարձավ նրա այցեքարտը, You Tube-ում ունի ավելի քան 1 միլիարդ 255 միլիոն դիտում։

Չորրորդում ավելի քան 1 միլիարդ 244 միլիոն դիտումով հայտնվել է Ուիզ Խալիֆայի «See You Again» երգի տեսահոլվոակը՝ նվիրված վաղամեռիկ դերասան, «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Փոլ Ուոքերին։

Լավագույն հնգյակը ամփոփում է  Բրունո Մարսի եւ Մարկ Ռոնսոնի «Uptown Funk» երգի տեսահոլովակը, որը սիրվեց գրեթե բոլորի կողմից։

Քեթի Փերի «Dark Horse» - ավելի քան 1.2 միլիարդ դիտում

Կրկին Թեյլոր Սվիֆթ. նրա «Shake It Off» երգը նույնպես կարողացել է անցնել 1.2 միլիարդի սահմանագիծը։

Էնրիկե Իգլեսիասի «Bailando» երգը համոզված ենք, լսել են բոլորը։ Այն ունի 1 միլիարդ 193 միլիոն դիտում։

Իններորդում կրկին Քեթի Փերին է իր «Roar» երգով (ավելի քան 1 միլիարդ 178 միլիոն)։

Լավագույն տասնյակը 1 միլիարդ 157 միլիոնով եզրափակում է Մեգան Թրեյնորը՝ «All About That Bass» երգով։

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE