Ադելի նոր ալբոմը արդեն երրորդ շաբաթն է Billboard 200 հիթ շքերթի առաջատարն է

17:02   14 դեկտեմբերի, 2015

Ադելի նոր ալբոմն արդեն երրորդ շաբաթն է հաջորդաբար շարունակում է առաջին տեղը զբաղեցնել Billboard 200-ում: Երրորդ շաբաթում վաճառվել է ալբոմի 695 հազար օրինակ:

Ինչպես գրում է Billboard–ը, «25» ալբոմը երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է 5.19 մլն օրինակով:

Հիթ շքերթի երկրորդ տեղում Coldplay խմբի «A Head Full of Dreams» նոր ալբոմն է։

Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ալբոմի195 հազար օրինակ:

Ջասթին Բիբերի Purpose ալբոմը երրորդ տեղն է զբաղեցնում՝ 151 հազար օրինակով:

 

 

 



© NEWS.am STYLE