16:28 2 փետրվարի, 2013Հայտնի հոլիվուդյան դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը կխաղա հանրահայտ բիրտանացի մաթեմատիկոս ու կրիպտոգրաֆ Ալան Թյուրինգի դերը։ Նրա ողբերգական պատմությունը ծրագրում է էկրանավորել Warner Bros. ընկերությունը։ «Новости кино» -ն, վկայակոչելով Deadline-ին, հաղորդում է, որ այդ դերը պետք է խաղար Լեոնարդո Դի Կապրիոն, սակայն վերջնական արդյունքում ընտրվել է Քեմբերբեթչը։
Հիշեցնենք, որ Թյուրինգը «Բոմբ» ապակոդավորող մեքենայի ստեղծողն է եղել, որի շնորհիվ հնարավոր է եղել կոտրել գերմանական ռազմաօդային ուժերի կոդերը։ Ավելի ուշ նրան մեղադրել են հոմոսեքսուալ կապերի մեջ, ինչի արդյունքում հանճարեղ մաթեմատիկոսին հեռացվրել են աշխատանքից ու դատապարտել քիմիական թլփատման։ Թյուրինգն ինքնասպան է եղել 1954 թվականին։ 2009 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետը երկրի կառավարության անունից հրապարակայնորեն ներողություն խնդրեց գիտնականի հետապնդելու համար։