Չինգիզ խանի ութ կանոնները

22:19   4 հունվարի, 2016

Չինգիզ խանը հրի ու սրի է ենթարկել բոլոր հարեւան տերությունների հողերը: Բայց չի կարելի ժխտել նրա անբեկանելի կամքը, կազմակերպչական ունակությունները, ինքնատիրապետումն ու նպատակասլացությունը:

Չինգիզ խանի ժամանակներից բազմաթիվ օգտակար խորհուրդներ կան: Ի՞նչ կարելի է սովորել հին ժամանակների դաժան ու մեծագույն կառավարչից:

Վերհիշենք Չինգիզ խանի թեւավոր խոսքերն ու արտահայտությունները։

1. Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, չանես՝ կկործանվես:

Մեծն հրամանատար Չինգիզ խանը միշտ էլ բոլոր գործերն ավարտին էր հասցնում: Եթե կան ծրագրեր ու երազանքներ, ուրեմն դրանք պետք է իրականացնել: Չի կարելի միշտ վախենալ ու ապահովագրվել ինքներս մեզ: Մենք չափից շատ ժամանակ ենք վատնում մտորումների ու կասկածների վրա: Երբ գալիս է գործելու ժամանակը՝ պետք է նմանվել անվախ քոչվորներին: Համարձակորեն առաջ շարժվել՝ երակներում մոլեգնող կատաղությամբ: Երբեք ոչնչից ու ոչ մեկից մի վախեցեք:

2. Ավելի լավ է վերջինը լինել գայլերի մեջ, քան առաջինը բորենիների

Կյանքում ստիպված ենք լինում ընտրել, թե ում հետ շփվենք, ընկերանանք, աշխատենք ու հանսգտանանք: Այս հարցում կարեւոր է ճիշտ ընտրություն անելը: Պետք չէ լինել բորենիների շրջապատում, երբ քո տեղը գայլերի կողքին է: Միշտ ձգտեք լավագույն, ամենաուժեղ ու իսկական մարդկանց հետ լինել: Մի վախեցեք, որ նրանք քեզ չեն ընդունի: Կընդունեն, եթե դու շատ ուզես: Ուժեղ մարդկանց հետ դու անընդհատ վերեւ կգնաս, իսկ բորենիները քեզ կձգեն դեպի հատակ:

3. Խաղաղ բնակչության մեջ եղեք հնազանդ՝ փոքրիկ հորթուկի նման, իսկ պատերազմի ժամանակ մարտի նետվեք՝ քաղցած բազեի նման, որը հարձակվում է իր որսի վրա:

Ուժեղ մարդիկ մանրուքների վրա եռանդ չեն ծախսում: Նրանք հիմարություններով չեն զբաղվում, ամենօրյա կյանքում անախորժություններ ու կոնֆլիկտներ չեն փնտրում: Երբ ունես նպատակներ ու ծրագրեր, դու չպետք է մանրուքների վրա եռանդ ծախսես: Արհամարհիր բողոքները, քննադատությունը, ծաղրանքները, բամբասանքները ու թույլ մարդկանց մյուս տհաճ գրոհները: Ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի՝ դու երբեք չես հասնի քո նպատակին: Բայց երբ խոսքը մարտի մասին է, ապա պետք է մարտի նետվել բազեի նման:

4. Ես Աստծո պատիժն եմ: Եթե դուք մահացու մեղքեր չեք գործել՝ ուրեմն Աստված ձեզ պատիժ չի ուղարկի՝ ի դեմս ինձ:

Եղիր լիարժեք տղամարդ: Դու խաղալիք չես, ոչ էլ տղա, այլ մարտիկ: Երբ խոսքը լուրջ բաների մասին է, եղեք նպատակասլաց ու համառ: Մոնղոլ հեծյալների նման հողին հավասարեցրեք դեպի ձեր նպատակը տանող ճանապարհի բոլոր խոչընդոտները: Դրանք կարող են շատ տարբեր լինել: Կարիերայից սկսած մինչեւ սիրային հարցեր:

5. Գինովցածները ապուշություններ են անում, սպանում ու վիճում

Գինին մոռացության է մատնում այն ամենն, ինչ մարդը գիտի, նաեւ այն արվեստը, որին նա տիրապետում է: Այն ասես վարագույր կամ խոչըդնոտ է դառնում նրա ու նրա նպատակի ճանապարհին: Խմիչքը, ծխախոտը, թմրադեղերը, ծուլությունը, համակարգչային կախումը ժամանակակից աշխարհի ամենատարածված վնասակար սովորություններն են: Յուրաքանչյուր վնասակար սովորություն քեզ հեռացնում է քո նպատակից ու երազանքից: Դրանք անհաղթահարելի խոչընդոտներ են դառնում: Քեզ համար ավելորդ խոչընդոտներ ու պատեր մի կառուցիր: Քո կյանքում առանց այդ էլ բավականաչափ պատնեշներ կան, որոնք պետք է հաղթահարես:

6. Ցանկացած տեղում կարող ես կրկնել ցանկացած խոսք, որին կհամաձայնեին երեք իմաստուններ, հակառակ դեպքում դրան ապավինել չի կարելի:

Հետեւիր քո խոսքերին ու ասածներին: Ժամանակակից մարդիկ սովոր են չափից շատ խոսել, բայց ոչ դու: Իսկական մարտիկը կարող է պատասխան տալ իր ասած յուրաքանչյուր բառի համար: Նա անդադար չի շատախոսում, իսկ նրա բառերը դատարկ հնչյուն չեն:

7. Ճամփորդություններում ոչինչ այդքան կարեւոր չեն, որքան նոր մարդկանց ճանաչելն ու նոր վայրեր տեսնելը

Չինգիզ խանը սրով է անցել հարեւան հողերով ու բազմաթիվ ժողովուրդների նվաճել: Բայց նրան միշտ գրավել են այլ երկրներ ու մարդիկ: Կյանքի ամենամեծ ուրախություններից մեկը ճամփորդություններն են: Դրանք ընդլայնում են մտահորիզոնը ու կյանքի ընկալումը: Սովորեցնում ամեն ինչ այլ կերպ ընկալել: Անծանոթ երկրներ, քաղաքներ, մշակույթ, ավանդույթներ, մարդիկ: Ժամանակը չափվում է հաջողություններով, իրադարձություններով ու ճամփորդություններով: Սա այն է, ինչի մասին դու հետո կհիշես:

8. Նայելով ձիերի ու մարդկանց դեմքերին, այն կենդանի հոսքին, որն իմ կամքով է ոտքի ելել ու անեզր տափաստաններով սլանում է դեպի անծանոթ երկրեր՝ ես հաճախ մտածում եմ՝ իսկ ե՛ս այդ հոսքում որտեղ եմ:

Մենք բոլորս մահացու ենք: Այսօր մեզ ինչ -որ բան շատ կարեւոր ու էական է թվում, բայց վաղն ամեն ինչ այլ կերպ կլինի: Սովորեք ինքներդ ձեզ ու ձեր կյանքին կողքից նայել:

Մենք բոլորս էլ լողում ենք ճակատագրի գետով, հազվադեպ մտածելով այն ամենի մասին, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Կանգ առեք, մի շտապեք: Նախ հասկացեք, թե ինչ եք ուզում: Գտեք ինքներդ ձեզ կյանքի այդ անվերջանալի հոսքում:

Աղբյուր՝ Creu



© NEWS.am STYLE