Ավարտված է աշխարհի ամենահայտնի հյուրանոցներից մեկի վերակառուցումը (ֆոտո)

21:18   2 փետրվարի, 2013

Ավարտված է Copacabana Palace-ի՝ Ռիո դե Ժանեյրոյի ամենահայտնի հյուրանոցի վերակառուցումը։ Ըստ ՌԲԿ-ի, այս իրադարձությունը նվիրված է եղել հյուրանոցի 90-ամյա հոբելյանին։ Հյուրանոցի 240 համարներից ձեւափոխվել են 145-ը։ Մեծացվել է հյուրանոցի ներսում գտնվող խանութների մակերեսը, իսկ 80%-ով՝ նաեւ հյուրերի ընդունման գոտին։

Այս հսկայական դղյակում, որի պատուհանները նայում են բրազիլական մայրաքաղաքի ամենահարգի լողափին, տարբեր ժամանակ հյուրընկալվել են Էդիթ Պիաֆը, արքայադուստր Դիանան, Շարլ դը Գոլը, Անգլիայի Եղիսաբեթ թագուհին, Ուոլթ Դիսնեյն ու բազմաթիվ այլ հանրահայտ մարդիկ։
Copacabana Palace-ն ամանորյա տոների ժամանակ ամենահայտնի հանգստյան վայրն է, քանի որ անմիջապես պատուհանից այն կողմ՝ Կոպակաբանա լողափին տեղի է ունենում իր վառ երանգներով զբոսաշրջիկին գրավող ամանորյա կառնավալը։

Իսկ այժմ, վերակառուցվլուց հետո այն ավելի վառ ու գրավիչ տեսք կունենա։



© NEWS.am STYLE