Ժաննա Ֆրիսկեի ծնողները ու Դմիտրի Շեպելեւը կիսել են ունեցվածքը

14:10   16 դեկտեմբերի, 2015

Ժաննա Ֆրիսկեի մահվանից կես տարի է անցել ու եկել է հանգուցյալ երգչուհու ունեցվածքը կիսելու ժամանակը: Երգչուհու ծնողների ու նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւը որոշ ժամանակով երկրորդ պլան կգնան, քանի որ կողմերը կարծես թե պայմանավորվել են ունեցվածքը կիսելու հարցում:

Երգչուհու ընտանիքում բռնկված սկանդալի պատճառն այն էր, որ Ժաննան կտակ չէր թողել: Հիմա, երգչուհու մահվանից կես տարի հետո, նրա ազգականներն ու մտերիմները ըստ օրենքի պաշտոնապես ստացել են՝ նրան պատկանող անշարժ գույքի սեփականատեր դառնալու իրավունք:

Եվ այսպես. Կրասնայա Պրեսնայի վրա գտնվող էլիտար շենքում երկու սենյականոց բնակարանը բաժին է ընկել Ժաննայի ծնողներին, հայտնում է «7 Дней»-ը: Ճիշտ է, ավելի ուշ այդ անշարժ գույքը կփոխանցվի երգչուհու որդուն՝ Պլատոնին: Ֆրիսկեի ծնողները երգչուհու երկրպագուներին արդեն նախապես հայտնել են, որ ոչինչ չեն փոխելու այդ բնակարանում ու գուցե հետագայում այն թանգարանի կվերածեն:

Իսկ քաղաքից դուրս գտնվող շքեղ առանձնատունը՝ 400 քառ. մետր ընդհանուր մակերեսով, որի շուրջ բազմաթիվ վեճեր էին ընթանում, ժառանգաբար անցել է հանգուցյալ աստղի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւին:

Լուրեր էին պտտվում, որ փոքրիկ Պլատոնի հետ հանդիպումների պատճառով բռնկված աղմուկը անուղղակիորեն կապակցված էր նաեւ հարցի ֆինանսական կողմի հետ: Այս իրավիճակը համաձայնել է պարզաբանել դատապաշտպան Սերգեյ Ժորինը:

«Ժառանգությունը՝ ոչ միայն ունեցվածքը, այլեւ Ֆրիսկեի հեղինակային ստեղծագործությունների գործածման համար փախանցված գումարները (ռադիոյով հնչող նրա երգերի կամ ցուցադրվող տեսահոլովակների համար եւ այլն), պետք է բաժանվի երեք հավասար մասերի՝ Ժաննայի որդու, հոր ու մոր միջեւ: Քանի որ Պլատոնը անչափահաս է, նրա բաժինը կարող է տնօրինել նրա խնամակալը, տվյալ դեպքում Շեպելեւը: Շեպելեւն ինքը որեւէ առանձին ժառանգության չի կարող հավակնել, քանի որ Ժաննայի պաշտոնական ամուսինը չի եղել: Վլադիմիր Ֆրիսկեն դիմել է ինձ խորհրդատվության համար, ես նրան ասել եմ, որ այս իրավիճակում վեճը պետք է լուծել միայն դատական կարգով»,- մեջբերում է մասնագետին «Собеседник»:



© NEWS.am STYLE