Համացանցում հայտնվել է հինգերորդ «Սառցե դարաշրջանի» պաշտոնական թրեյլերը

16:31   16 դեկտեմբերի, 2015

Հիշո՞ւմ եք Սքրեթ անունով սկյուռիկին «Սառցե դարաշրջանից»։ Այն նույն սկյուռիկը, որը հավերժ ինչ-որ անախորժությունների մեջ էր ընկնում: Եվ այսպես. համացանցում արդեն մի քանի շաբաթ է պտտվում են հանրահայտ մուլտֆիլմի հինգերորդ մասի անոնսի զանազան տարբերակները, իսկ այսօր Daily Mail-ը հրապարակել է մուլտֆիլմի նոր պաշտոնական թրեյլերը:

Եվ այսպես, հինգերորդ սերիան՝3D ձեւաչափով «Ice Age: Collision Course»-ը մեծ էկրաններին կհայտնվի հուլիսի 22-ին:

Կարճամետրաժ անոնսում Սքրեթը հայտնվում է բաց տիեզերքում ու մի շարք անախորժություններից հետո ձեւավորվում մեզ ծանոթ Արեգակնային համակարգը՝ տեղադրում են մոլորակները, Յուպիտերի վրա պատկերում մեծ կարմիր բիծ եւ այլն:

Տեսահոլովակի եզրափակիչ մասում հայտնվում են նաեւ Սառցե դարաշրջանի հերոսները՝ Մանֆրեդ մամոնտը, Սիդն ու վագր Դիեգոն:

 



© NEWS.am STYLE