17:09 16 դեկտեմբերի, 2015Քենդիս Սվեյնփոլը եւ Ստելա Մաքսվելը այժմ Սեն Բարթ կղզում եբ, որի լողափին նկարահանվում են նոր ֆոտոշարքում: Առայժմ անհայտ է, թե որ պարբերականի համար է ներկայացվելու ֆոտոսեսիան, բայց պապարացիները արդեն նկարահանումների վայրից արված լուսանկարներ են տեղադրել համացանցում:

Աղջիկները, ինչպես տեսնում եք, ներկայանում են հանրահայտ «Չառլիի հրեշտակների» կերպարներով:

27-ամյա Քենդիսն ու 24-ամյա Ստելան նկարահանումներից բացի նաեւ հասցրել են հաճույք ստանալ լողալուց:

Նշում են, որ մոդելները դեռ որոշ ժամանակ էլ կմնան կղզում. ըստ երեւույթին այնտեղ միանգամից մի քանի ֆոտոշարք կանեն տարբեր պարբերականների համար:







Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Xposure