2015թ. մազերը ներկելու հինգ տարածված միտում

21:11   17 դեկտեմբերի, 2015

2015-ին նորաձեւ դարձան բալագույն երանգի եւ նույնիսկ ալեհեր մազերը: Այո, անցնող տարում նորաձեւ աղջիկների մազերի հետ իսկական խենթություններ էին կատարվում:

Սպիտակ մազեր

Եթե նախկինում կանայք ներկում էին սպիտակած մազերը, ապա 2015 թ. նորաձեւ աղջիկներին հակառակը սովորեցրեց՝ ներկի միջոցով սպիտակած մազերի էֆեկտ ստանալ: Մոխրագույն մազերը դարձան ամենահամարձակ ու նույնիսկ ամենաոճային աղջիկների թրենդը եւ պետք է ասել, որ շատերն այնուամենայնիվ ունեցան այդ քայլին գնալու համարձակությունը:

Գունային շատուշ

Մազերը ներկելու 2015 թ. գլխավոր թրենդը թերեւս նորաձեւ գունային շատուշն էր, որը բառացիորեն «պայթեցրեց» համացանցը: Մազեր, որոնք արմատների մոտ մուգ են ու աստիճանաբար՝ մինչեւ մազերի ծայրերը գունավոր են դառնում. այս միտումը նվաճեց նորաձեւ աղջիկների սրտերը: Եվ ամենահաճելին այն էր, որ գույների հարցում ոչ մի սահմանափակում չկար՝ երկնագույն, նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն ... Ծիածանի բոլոր գույները:

Cherry Bobmre

Cherry Bobmre-ն հատուկ թխահեր կանանց համար ստեղծված ներկելու ձեւ է, որի շնորհիվ մազերը ստանում են բալագույնի բոլոր նրբերանգները: Համարձակ ու վառ տեսք ունի, ինչի համար նույնպես պետք է շնորհակալություն ասենք 2015 թ -ին: Ի դեպ, այս միտումը հիմա դեռ նոր է թափ հավաքում ու հաստատ արդիական կլինի նաեւ գալիք տարի:

Ֆլեշ-տատու մազերի համար

2015թ. եւս մեկ ու մի քիչ տարօրինակ միտում՝ ոսկեգույն ֆլեշ տատու մազերի վրա, որն արվում է բարակ թաղանթի միջոցով: Այս նորաձեւ միտումի մեկնարկը տվեց Քայլի Ջեները, իսկ մյուս աղջիկները ոգեւորությամբ հետեւեցին նրա օրինակին:

Galaxy Hair

Գունավոր ներկման շատուշ ձեւը փաստորեն անցած տարի ժամանակակից աղջիկների գլխում ծնված ամենախենթ մտահղացումը չէր: Ավելի շատ ուշադրություն գրավելու համար աղջիկները հորինել են տիեզերական ներկման ձեւը՝ դրանից ավելի վառ պարզապես հնարավոր չէ պատկերացնել:

Աղբյուր՝ Cosmo



© NEWS.am STYLE