Ձմեռ 2015. TOP 5 ձմեռային սանրվածքները

22:26   28 դեկտեմբերի, 2015

Ձմեռային թրենդը առանձին քննարկման թեմա է։ Աղջինկներին օգտակար կլինի ուշադրություն դարձնել հետևյալ խորհուրրդներին։ Ներկայացնում ենք սանրվածքների տարբերակներ, որոնք հարմար են տարբեր գլխարկների հետ։

Լողափնյա ալիքներ

Կարծում ես սա միայն  ամառայի՞ն սանրվածք է։ Ոչ, այս նույն ալիքները կարող ես կրել նաև ձմռանը։ Գլխարկի հետ համատեղ կարելի է հաջող կոնտրաստային խաղ ստեղծել. դա միշտ գրավում է։

Ցածր փունջ

Սա լավ տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են էլեգանտ մնալ՝ անկախ հանգամանքներից և տարվա եղանակից։ Արա այնպես, որ գլխարկը չսեղմի ծոպը։

Փունջ

Եթե գլխարկներ չես սիրում, սակայն մազափնջի սիրահար ես, ուրեմն կարող ես տաք հերակալի հետ համադրել այն՝ ծածկելով միայն ականջները։

Գրեթե հարթ մազեր

Եթե այդքան էլ ցանկություն չունես մազերդ հարդարելու, ապա մտածիր նրանց խնամքի մասին, որպեսզի նրանք գլխարկի տակից լավ տեսք ունենան։

Վերադարձնել մազարմատների ծավալը կօգնի շամպունը, որը դու կարող ես պահել քո աշխատավայրում։

Գանգուր մազեր

Գլխարկի տակից թափված մազերը գրավիչ են։ Այստեղ էլ կարելի է երևակայությանը ազատություն տալ։ Տարբերակներից մեկը՝ գլխարկի տակից երևացող գանգուր վարսերը «տրորված» տեսք ունեն։

Աղբյուրը՝ Liza



© NEWS.am STYLE