Ջասթին Բիբերն ու Քենդալ Ջեները զվարճացել են միասին

10:09   17 դեկտեմբերի, 2015

Այ քեզ Ջասթին Բիբեր: Մինչ արևմտյան ԶԼՄ-ները քննարկում է Քորթնի Քարդաշյանի հետ նրա սիրավեպը, կանադական երգիչը The Nice Guy գիշերային ակումբում զվարճանում էր Քենդալի հետ (այդ նույն ակումբում նա մի քանի օր առաջ Քորթնի հետ էր ժամանակ անցկացնում), գրում է TMZ-ը: 

Ճիշտ է, Քենդալը ակումբից հեռանալուց հետո ոչ թե Բիբերի հյուրանոց էր ուղևորվել՝ իր ավագ քրոջ նման, այլ տուն էր վերադարձել: Մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով՝ ակումբում նրանք միասին էին պարում:

Ավելի վաղ 21-ամյա Բիբերը, ըստ երևույթին որոշելով բարկացնել Քորթնիի նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքին (բաժանված զույգը երեք երեխա ունի) իր Instagram-ում մի շատ հանդուգն լուսանկար էր հրապարակել, որտեղ երգիչը որոշակի դիրքով սև Audi -ին է հենում մի աղջկա: Լուսանկարի տակ գրված էր.«Լորդը գիտի...» (Լորդը Սքոթ Դիսիքի մականունն է):



© NEWS.am STYLE