Ամերիկացի բլոգերը հագուստի սեփական գծի դիզայներ է դարձել

23:13   2 փետրվարի, 2013

Ամերիկացի բլոգեր Շոնա Միլերը թողարկել է հագուստի սեփական գիծ։ Ըստ «Вести.RU»-ի, մինչ այդ նա վարում էր նորաձեւության մասին իր Penny Chic բլոգը, որտեղ կանանց օգնում էր խորհուրդ տալով, թե ինչպես հարմարավետ հագնվել էկոնոմ-դասի խանութներից։ Սակայն երկու տարի անց Միլերը դարձավ դիզայներ-մոդելյոր, իսկ նրա հավավքածուն կվաճառի աշխարհում ամենամեծ մեծամանրածախ առեւտրի կենտրոնը՝ Walmart-ը։ «Երկար տարիներ բլոգեր լինելով, ես իմացա, թե ինչ հագուստ է ցանկանում կրել կինը, սակայն չի կարողանում գտնել այն խանութում, ինչպես օրինակ, սովորական սեւ զգեստը։ Հենց դրա վրա էլ ես կենտրոնացրի ուշադրությունս հավաքածուն մշակելիս», - ասում է նա։

Փետրվարին Walmart –ը կսկսի իր կայքում թեսթավորել Միլերի հագուստը։ Եւ հաջողության դեպքում սկսնակ դիզայների հագուստը կհայտնվի անվանի ռիթեյլերի բոլոր խանութներում։



© NEWS.am STYLE