00:43 17 դեկտեմբերի, 2015Պոկերի Բիլ Գեյթս (ինչպես ինքն է իրեն անվանում), ինտերնետային աստղ ամերիկահայ Դեն Բիլզերյանը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի (Հանրապետական կուսակցությունից) հետ նոր լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում։ Լուսանկարի ուղեկցող մեկնաբանության մեջ Դենը գրել է․
«Քաղաքական անկոռեկտության դարաշրջանում պետք է հարգել մարդկանց, որոնք չֆիլտրացված են մնացել»։
Նշենք, որ մեկնաբանություններում Դենի էջին բաժանորդագրված օգտատերերից շատերը նշել են, որ այս քայլով հայտնի միլիոնատերը կորցրեց իր երկրպագուների հարգանքը։