Հաքերների «թեթեւ ձեռքով» համացանցում հայտնվել է «Աստղային պատերազմների» նոր դրվագը

11:34   17 դեկտեմբերի, 2015

«Աստղային պատերազմներ» հանրահայտ ֆիլմի պրոդյուսերներին այս նորությունը հաստատ դուր չի գա: Ֆիլմի յոթերորդ դրվագը դեռ նոր է սկսել իր փառահեղ երթը աշխարհի կինոսրահներում, իսկ հաքերներրը արդեն «ուրախացրել են» ֆիլմի պատճենված տեսագրությամբ: Նոր «Աստղային պատերազմների» համաշխարհային պրեմիերան մի քանի օր առաջ է կայացել ԱՄՆ-ում, իսկ այսօր այն արդեն դիտում են թե Լոնդոնում, թե Երեւանում:

Սակայն, ինչպես գրում է TMZ –ը, ինչ-որ մեկը (հավանաբար Ինդոնեզիայից, քանի որ տեսահոլովակի տակ տիտրերը հենց այդ լեզվով են) տեսագրությունն ուղարկել է նաեւ ամերիկյան պորտալներին, որոնք որոշել են չհրապարակել կինոթատրոնում նկարահանված տեսագրությունը:

Չնայած տեսագրությունում ոչ թե ամբողջական ֆիլմն է, այլ դրա ամենահետաքրքիր մասերը:



© NEWS.am STYLE