Ջասթին Բիբեր, տեսնո՞ւմ ես. ամբողջովին մերկ Քորթնի Քարդաշյանը

11:03   17 դեկտեմբերի, 2015

Քորթնի Քարդաշյանի ու Ջասթին Բիբերի սիրավեպի մասին թեժ քննարկումների պահին Քիմ Քարդաշյանի ավագ քույրը որոշել է իր Instagram-ում մի սադրիչ լուսանկար հրապարակել:

Եթե մի քանի օր առաջ Ջասթին Բիբերը Քորթնիի հետ իր հյուրանոցի համարում մինչեւ ուշ գիշեր ժամանակ էր անցկացրել, իսկ հետո էլ իր միկրոբլոգում Քորթնիի նախկին բոյֆրենդին հասցեագրված մի շատ սադրիչ լուսանկար տեղադրել, ապա հիմա Քորթնին ինքն է լուսանկարում ներկայացել ամբողջովին մերկ՝ ոչ մի կերպ չստորագրելով այն:

Ըստ արեւմտյան մամուլի՝ Քորթնին այս լուսանկարով Ջասթին Բիբերին ակնարկում է, որ «գործի անցնելու» ժամանակն է:

Նշենք, որ Քորթնիի այս լուսանկարը Vanity Fair-ի համար նրա նոր ֆոտոսեսիայից է:



© NEWS.am STYLE