Նատալյա Վոդյանովայի նոր լուսանկարները Stella McCartney –ի համար (ֆոտո)

20:51   2 փետրվարի, 2013

Հասանելի են Stella McCartney –ի գարուն-ամառ 2013 գովազդային արշավի նոր լուսանկարները։ Ըստ Buro247,-ի, դրանցում ռուս ֆոտոմոդել Նատալյա Վոդյանովան տիկնիկի կերպարով նկարահանվել է պենոպլաստից պատրաստված դեկորացիայների ֆոնին։ Ֆոտոսեթի հեղինակն է Մերթ Ալասի եւ Մարկուս Պիգո հայտնի ֆոտոդուետը։

Հիշեցնենք, որ ռուս մոդել Նատալյա Վոդյանովան «Բիթլզ» լեգենդար խմբի մեծն մասնակից Փոլ Մաքքարթնիի դստեր՝ Սթելայի ամենասիրելի մոդելներից մեկն է։ Սթելան նրա հետ աշխատում է արդեն մի քանի սեզոն եւ շատ է գնահատում նրան որպես մոդել։



© NEWS.am STYLE