Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն ու հայուհի Լորեն Հաշիանը դուստր են ունեցել

12:20   17 դեկտեմբերի, 2015

Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն ու նրա ընտրյալ Լորեն Հաշիանը դուստր են ունեցել։ Այս մասին Instagram-ում տեղեկացրել է աշխարհահռչակ դերասանը։

E-ի փոխանցմամբ՝ երեխան եւ դուստրը իրենց լավ են զգում եւ շատ առողջ են։

«Լորենն ու Դուեյնը շատ ուրախ են, որ իրենց ընտանեկան կյանքում նոր էջ է բացվում»,- հայտնել են զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Հայտնի է, որ Ջոնսոնն ու Հաշիանն արդեն 9 տարի է հանդիպում են։

Նշենք, որ նորածինը աշխարհահռչակ դերասանի երկրորդ երեխան է։ Դուեյնը Դենի Գարսիայի հետ ամուսնությունից (1997 – 2008թթ.) նաեւ մեկ դուստր ունի՝ 14-ամյա Սիմոնան։

Ի դեպ, Լորենը հայկական արմատներով հայտնի թմբկահար Ջոն Թոմաս «Սիբ» Հաշիանի («Բոսթոն» խումբ) դուստրն է։

 



© NEWS.am STYLE