Համացանցում հայտնվել է Տաթեւի ճոպանուղուց պարաշյուտով փորձնական ցատկերի նկարահանումների տեսանյութը

13:33   17 դեկտեմբերի, 2015

Տաթեւի ճոպանուղու տարածքում 2016-ի հունիսին տեղի կունենա բեյսփառատոն (երբ էքստրիմի սիրահարները խելահեղ բարձրությունից ցած են նետվում. մի վախեցեք, պարաշյուտով): Փորձնական ցատկերի մասին տեսանյութը հայտնվել է Համացանցում:  

Տեսանյութը տեղադրած օգտատերը գրել է, որ ցատկակետի բարձրությունը 350 մետր է: Վայրէջքի խոտածածկ հարթակը գտնվում է անմիջապես ցատկակետի տակ: Ցատկից հետո ոտքով վեր բարձրանալու համար պետք է 10 րոպե ոտքով գնալ եւ 10 րոպե՝ մեքենայով:



© NEWS.am STYLE