10:01 18 դեկտեմբերի, 2015Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը՝ իրենց դստեր Նորթի ու նորածին Սեյնթի հետ միասին ապրում են Քրիս Ջենների տանը (Մալիբուի իրենց առանձնատունը զույգը վաճառքի է հանել):
Երեկ մի անհայտ երկրպագու մտել է հեռուստաաստղի տուն, տան պահակազորին ասելով, իբրեւ ինքը Սուրբ ծննդի կապակցությամբ առանձնատունը հարդարող թիմի անդամ է:

Այս նույն անհայտը մտել է Քրիս Ջեների աշխատասենյակ, որը տեսնելով տղամարդուն՝ անմիջապես ոստիկանություն է զանգահարել: «Այցելուին» կալանավորել են։
Հայտնի է՝ որ նա հատուկ այդ նպատակով Տեքսասից էր ժամանել: Տղամարդուն ուղարկել են հոգեբանական փորձաքննության:
Նշվում է, որ Քիմ Քարդաշյանն ու Սեյնթը նույնպես այդ ժամանակ տանն էին:
Աղբյուր՝ TMZ