Նորաձեւության դաժան միտումները

16:48   18 հոկտեմբերի, 2012

Գեղեցկությունը կանանցից մեծ զոհեր է պահանջում: Առանձնապես «դաժան» են իրենք իրենց վերաբերվում հանրահայտ մարդիկ: Հետաքրքիր է, թե ինչի՞ են պատրաստ ու մինչեւ ո՞ւր կհասնեն նրանք գեղեցիկ ու նորաձեւ լինելու համար:

Այս սեզոնին տրենդային են բարձր կրունկները: Բայց չենք պնդում, որ դրանք լինեն Էյֆելյան աշտարակի բարձրության: Եթե 20 տարի առաջ12 սանտիմետրանոց կրունկները համարվում էին «վարսոց», ու դրանք հագնում էին առանձնահատուկ դեպքերում, ապա հիմա աղջիկների համար խնդիր չէ ամբողջ օրն անցկացնել18 սանտիմետրանոց բարձրակրունկների վրա: Ճիշտ է, փոխարենը նրանք ստիպված կլինեն Վիկտորյա Բեքհեմի պես կատարել ոտնաթաթերի վիրահատություն, բայց դրանք մանրուքներ են:

Առանց ձգակապի կրծկալները հիրավի անհրաժեշտ հայտնագործություն են  դեկոլտեով 17-րդ դարի զգեստի կրկնօրինակի տակից կրելու համար: Թե ինչպես է նորաձեւթյան սիրահարներին հաջողվում այն կրել ու քայլելիս չընկնել, ես չեմ կարողանում հասկանալ: Հին ժամանակներում կանայք այդպիսի խնդիր չունեին, քանի որ կրծկալ ընդհանրապես գոյություն չուներ: Փոխարենը նրանք ստիպված էին ձգել կորսետները` զսպելով տհաճ զգացողությունները ու վախը, որ կուշաթափվեն: Այժմյան գեղեցկուհիները համարում են, որ այդ ամենը չնչին մանրուքներ են ու իրենց «թաղում» նորաձեւության դժոխային հայտնագործություններում:

Գոյություն ունի ավելի լոյալ ու առողջությանը չվնասող տարբերակ` զգեստ-կալանդը: Բայց այն նույնպես տհաճ զգացողություններ է պատճառում:

Այս սեզոնին տրենդային են բազմազան քարերով խոշոր զարդերը: Գեղեցիկ, նորաձեւ, բայց ծանր: Այդպիսի ականջоղերից ականջը կարող է պոկվել: Այդպիսին է նորաձեւությունը ու դրան կուրորեն հետեւող կանանց ճակատագիրը։



© NEWS.am STYLE