Ոճաբանի դերում շունն է

12:23   3 փետրվարի, 2013

Ճիշտ, իսկ կարեւորը՝ գեղեցիկ հագնվել տղամարդիկ այսուհետ կարող են սովորել Mensweardog բլոգում։ КМ.RU –ն վկայակոչելովDaily Mail-ին, հաղորդում է, որ այդ բլոգը վարում է Բոդհի մականունով շունը։ Շան տերերն են դիզայներ Դեւիդ Ֆունգն ու նրա ընկերուհին՝ մոդելյոր Յենա Քիմը։ «Բոդհին աշխատում է ստեղծել հագուստ, որն արդիական կլինի ընդմիշտ», - հայտատարում է Ֆունգը։

Լավ է դեռ, որ Ֆունգն ու Քիմը խոստովանում են, որ շան առաջին լուսանկարները նրանք զվարճանալու համար են արել եւ բացարձակ չէին սպասում, որ դրանք այնքան հանրահայտ կդառնային, որ կանցնեին բոլոր խելամիտ սահմանները։

Դե ինչ, ցանկացած հանրահայտ բանից կարելի է օգուտ քաղել…

 

 



© NEWS.am STYLE