Քենդալ Ջենները, Կարա Դելեւինը ու Ջիջի Հադիդը 300 հազարական դոլար կստանան Instagram-ում յուրաքանչյուր հրապարակման համար

11:04   18 դեկտեմբերի, 2015

Մոդելներ Քենդալ Ջեները, Կարա Դելեւինը ու Ջիջի Հադիդը շատ կարճ ժամանակում եթե ոչ միլիարդատերեր, ապա միլիոնատերեր հաստատ կարող են դառնալ:

Քենդալ Ջեններ

Instagram սերվիսը մտադիր է աղջիկներից յուրաքանչյուրին 125-300 հազար դոլար վճարել յուրաքանչյուր հրապարակման համար:

Ջիջի Հադիդ

Ինչպես գրում է NYM–ը, CR Fashion պարբերականը հավաստիացնում է, որ աղջիկները վերոնշյալ գումարները կստանան որոշակի ապրանքանիշի հագուստով մեկ լուսանկարի համար: 

Քարա Դելեվին

Սուպերմոդելներ Միրանդա Քերին, Բեհաթի Փրինսլուին ու Քարլի Քլոսին պարբերականը անվանել է «երկրորդ էշելոնի» մոդելներ (NEWS.am STYLE-ը կտրականապես դեմ է այս որակմանը, քանի որ Բեհաթին, Քարլին ու Միրանդան իսկական մոդելներ են, որոնց հետ Քենդալը նույնիսկ համեմատվել չի կարող այն պարզ պատճառով, որ երբեք ոչ մի ընդհանրություն չի ունեցել մոդելային բիզնեսի հետ, իսկ դեպի նորաձեւության աշխարհ ճանապարհը նրա համար քույրիկի միլիոններն են հարթել):

Միրանդա Քերր

Եվ այսպես, Միրանդա Քերրը, Բեհաթի Փրինսլուն ու Քառլի Քլոսսն էլ յուրաքանչյուր փոսթի համար 50 հազարական դոլար կստանան:

Բեհաթի Փրինսլու

Քառլի Քլոսս



© NEWS.am STYLE