12:05 18 դեկտեմբերի, 2015Ուշադրության կենտրոնում դարձյալ Քորթնի Քարդաշյանն է:
Երեք երեխաների մայր Քորթնին վերջերս կենտրոնական տեղ է զբաղեցնում արեւմտյան մամուլում: Քորթնին, որը բաժանվել է Սքոթ Դիսիքից (երեխաների հորից) «զբոսնել է» Ջասթին Բիբերի հետ, երեկ ցերեկը ուրախացրել իր մերկ լուսանկարով, իսկ ուշ երեկոյան էլ Քորթնիին «բռնացրել են» հանրահայտ ռեփեր Շոն Քոմբզի, նույն ինքը P Diddy–ի որդու՝ 24 ամյա Քուինսիի հետ:

Զույգին տեսել են Բեւերլի Հիլզում մի ռեստորանի մոտ, ու պապարացիները անմիջապես եզրակացրել են, որ շուտով մենք կիմանանք նոր զույգի մասին:

Ըստ երեւույթին հանդիպման վայրը ինքը Քորթնին էր ընտրել, քանի որ իտալական Il Pastaio ռեստորանը, որի մոտ զույգին տեսել էին, նրա նախկին բոյֆրենդի՝ Սքոթի սիրելի վայրն է: Սա նրան հասցեագրված երկրորդ խայթոցն է:

Ի դեպ, Քուինսիի մասին. հայտնի է, որ նա մոդել է, դերասան ու երգիչ:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI