14:07 18 դեկտեմբերի, 2015Դեկտեմբերի մեկին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ու նրա տիկնոջ՝ Պրիսցիլա Չանի ընտանիքում կարեւոր իրադարձություն է կատարվել. ծնվել է նրանց դուստրը:
Մարկ Ցուկերբերգը Facebook –ում շարունակում է իր բաժանորդների համար հրապարակել նորածին դստեր՝ Մաքսի լուսանկարները, որին «Աստղային պատերազմների» ջեդայի ավանդական բալախոն են հագցրել:
«Նրա հետ ուժը հաստատ ավելի հզոր է»,- ստորագրել է լուսանկարը Ցուկերբերգը:
Լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել Մարկի երկրպագուների շրջանում, որոնք իրենց մեկնաբանություններում սոցցանցի հիմնադրին հեղեղել են այդ նույն թեմայով հսկայական քանակության լուսանկարներով:

