Պայուսակների հավաքածու Մերի-Քեյթ ու Էշլի Օլսեններից (ֆոտո)

20:25   3 փետրվարի, 2013

Տաղանդավոր դերասաններ ու հագուստի եւ աքսեսուարների դիզայներ երկվորյակ – քույրեր Մերի-Քեյթ ու Էշլի Օլսենները նորձեւեր են փնտրում իրենց բրենդի հետեւորդներին գրավելու համար։ Իսկ ավելի ճիշտ նրանք ցանկանում են լայնացնել իրենցապրանքների գնային դիապազոնը, հաղորդում է «Սպլետնիկը»։ Բանն այն է, որ իրենց The Row բրենդի պայուսակների մասիներազում են աշխարհի շատ կանայք, սակայն բարձր գնի պատճառով (որոշ մոդելների համար՝ մոտ 40 հազար դոլար) շատերըչեն կարող գնել դրանք։ Իրավիճակը շտկելու համար քույրերը որոշել են թողարկել պայուսակների եւս մեկ հավաքածու` ավելիազատական գներով։ Այն կկրի իրենց եկրկոդ բրենդի անվանումը՝ Elizabeth & James։ «Մեր ցանկությունն է, որ գինը համարժեք լինի մեր առաջարկածին», - ասում են քույրերը։ 

Պայուսակների գինն արդեն հայտնի է 125-625 դոլար։ Նման գները միանգամայն ընդունելի են պոտենցիալ գնորդների մեծ մասիհամար։



© NEWS.am STYLE