Ջասթին Բիբերն ու Քենդալ Ջենները` Financial Times-ի «Տարվա ամենաոճային մարդկանց» ցուցակում

15:34   18 դեկտեմբերի, 2015

Financial Times-ը հրապարակել է անցած տարվա ամենաոճային մարդկանց անունները: Նրանց թվում են մի շարք քաղաքական գործիչներ, երաժիշտներ եւ դերասաններ. ընդ որում՝ նրանց անունները դասավորված չեն կոնկրետ հորիզոնականներով:

Այս ցուցակում տեղ են գտել Ջասթին Բիբերը, Սիեննա Միլերը, Ջեննիֆեր Լոուրենսը, Դակոտա Ջոնսոնը, Ջուլիանա Մուրը, «Աստղաին պատերազմներ» ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրահամսը, Քոլին Ֆարելը, ինչպես նաեւ մոդելներ Լինեյզի Մոնտերոն եւ Քենդալ Ջենները:

Ցուցակում կարելի է գտնել նաեւ քաղաքական գործիչներ Հիլարի Քլինթոնի, Ջորջ Օսբորնի, Ջասթին Թրյուդոյի, ինչպես նաեւ ֆուտբոլի մարզիչ Կիք Սանչես Ֆլորեսի, գրող Մարլոն Ջեյմսի, One Direction խմբի անդամ Հարի Սթայլսի, Վանեսա Պարադիի եւ Ջոննի Դեփի դուստր Լիլի Ռոուզի անունները:

Ի դեպ, հայտնվել են նաեւ հորինված կերպարներ` աշխարհի համար մեկ տղամարդ մոդել Դերեք Զուլանդերը եւ նրա մրցակից Հենսելը, որոնց հնչունավորում են Բեն Սթիլերն ու Օուեն Ուիլսոնը: 



© NEWS.am STYLE