Քրիս Ջեները աշխատանքից ազատել է իր տան անվտանգության աշխատակիցներին

19:10   18 դեկտեմբերի, 2015

Այսօր առավոտյան լուրեր տարածեցին այն մասին, որ անհայտ երկրպագու մտել է Քրիս Ջեների առանձնատուն (որտեղ ապրում են նաեւ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը՝ իրենց դստեր Նորթի ու նորածին Սեյնթի հետ)՝տան պահակազորին ասելով, իբրեւ ինքը Սուրբ ծննդի կապակցությամբ տունը հարդարող թիմի անդամ է: Անհայտ անձը ներխուժել էր Քրիս Ջեների աշխատասենյակ, որը տեսնելով տղամարդուն, անմիջապես ոստիկանություն էր զանգել: Ճիշտ է, «այցելուին» կալանավորել էին, սակայն միջադեպը անհետեւանք չի մնացել։

 TMZ-ի փոխանցմամբ՝ Քրիս Ջեները բարկացել եւ աշխատանքից ազատել է իր տան անվտանգության աշխատակիցներին, որոնցից ոչ մեկը չի կարողացել հանգամանալից բացատրել, թե ինչպես է տղամարդուն հաջողվել ներս սողոսկել։

Ի դեպ, Քանյե Ուեսթը նույնպես անհանգստացած է կատարվածից, եւ այժմ նրա թիկնապահներն են պատասխանատու տան անվտանգության համար։

Քրիս Ջեները փնտրում է անվտանգության նոր աշխատակիցներ,  որոնք աշխատելու են Ֆորթ-Նոքսի (ռազմաբազա ԱՄՆ-ում) ստանդարտներով։



© NEWS.am STYLE