18:29 18 դեկտեմբերի, 2015Բարի վերադարձ, Քիմ...
Քիմ Քարդաշյանը որդու՝ Սեյնթ Ուեսթի ծննդից հետո (դեկտեմբերի 5) չէր ցուցադրում իր նոր լուսանկարները եւ մոտ երկու շաբաթ չէր ներկայացել հանրությանը. 35-ամյա գեղեցկուհին միայն արխիվային լուսանկարներ էր հրապարակում։ Սակայն բնականաբար, այդպես երկար չէր կարող շարունակվել։
Անցյալ գիշեր 35-ամյա հայուհին, առանց զգուշացնելու կամ հայտարարելու, իր կայքում 4 րոպե ուղիղ եթերում շփվել է իր երկրապագուների հետ եւ ցուցադրել իրեն.
«Իմ կուրծքը հսկայական է դարձել»,- նշել է Քիմը՝ վստահ լինելով, որ շատ երկրպագուներ հենց այդ մասին են մտածում։

Քիմը պատասխանել է նաեւ երկրպագուների՝ Twitter-ում գրված հարցերին։ Օգտատերերը հիմնականում հետաքրքրվել են, թե ինչպես են անցել նրա վերջին 10 օրը.
«Ես պարզապես վայելում էի կյանքը՝ տանը մնալով եւ ոչ մի տեղ չգնալով»,- պատասխանել է հեռուստաաստղը՝ նշելով, որ տանը Քանյեի նոր ալբոմի երգերն է լսել։

Իսկ վերջում աշխարհահռչակ հայուհին ասել է, որ անպայման կտեղեկացնի, թե ինչպես է ազատվելու ավելորդ կիլոգրամներից.
«Ես այնքան հուզված եմ։ Մտադիր եմ ցուցադրել ձեզ, թե ինչ ճանապարհով եմ նիհարելու»,- խոսքը եզրափակել է Քիմը։
Աղբյուրը՝ EOnline
Լուսանկարները՝ Harpersbazaar, EOnline