Քլոե Քարդաշյանի ամուսին Լամար Օդոմը ինքնուրույն սկսել է քայլել հիվանդանոցում

10:22   21 դեկտեմբերի, 2015

Վաղուց նորություններ չունեինք Լամար Օդոմից։ Հիշեցնենք, որ բասկետբոլիստը վերականգնվում է Լոս-Անջելեսի  հիվանդանոցում այն բանից հետո, երբ նրան առանց գիտակցության գտան Նեւադայի անառականոցում։

Այն ժամանակ Օդոմը խառնել էր կոկայինն ու վիագրան եւ անջատվել էր, ինչի մասին շտապօգնությանը հայտնել էին մարմնավաճառները։ 

TMZ-ն գրում է, որ Լամարը սկսել է ինքնուրույն քայլել հիվանդանոցում։ Հայտնի է, որ բասկետբոլիստն ինքը երեք-չորս քայլ է արել առանց հենակների։ Լամարը նաեւ չէր կարողանում շարժել ձեռքերը, բայց Քլոե Քարդաշյանը տեղեկացրել է, որ Լամարն արդեն հանգիստ շարժում է ձեռքերը։

Բացի դրանից, Օդոմը դժվարությամբ էր ճանաչում ընտանիքի անդամներին ու բժիշկներին, սակայն, կարծես, այս փուլն էլ է անցել։



© NEWS.am STYLE