Համացանցում հայտնվել է Twin Peaks-ի առաջին անոնսը

12:35   21 դեկտեմբերի, 2015

Twin Peaks սերիալի երկրպագուները շունչները պահել ու չեն հավատում, որ Դեւիդ Լինչն իրոք նկարահանելու է իր սուպերսերիալի շարունակությունը: Սակայն ահա համացանցում հայտնվել է ֆիլմի առաջին անոնսը: Իսկ ֆիլմը էկրաններին կհայտնվի 2017-ին:

Ինչպես ասված է անոնսում «գտնվելու վայրը երբեմն վերածվում է բնավորության», ինչը վերաբերում է սերիալի հերոսներին ու Twin Peaks վայրի բնակիչներին, որտեղ առեղծվածային իրադարձությունները բացահայտում են մարդու էությունը, որի մասին մինչ այդ նույնիսկ ինքը չգիտեր:

 



© NEWS.am STYLE